կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 12:39
Հասարակություն

Քաոսային վիճակ Շիրակ տանող միջպետական ճանապարհին․ Yerevan.Today

Քաոսային վիճակ Շիրակ տանող միջպետական ճանապարհին․ Yerevan.Today

Այս պահին քաոսային վիճակ է ստեղծվել դեպի Շիրակ, Արագածոտն ուղղությամբ միջպետական ճանապարհների մի քանի հատվածներում կիլոմետրանոց խցանումներ են ստեղծվել 7 տարբեր տեղերում ճանապարհները փակելու պատճառով։

Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Շիրակի մարզի Լանջիկի համայնքապետ Դավիթ Մինասյանը, որը մի քանի համայնքապետերի հետ միացել է գերեվարվածների ծնողների կազմակերպած՝ ճանապարհներ փակելու ակցիային։

«Մեկուկես ժամ է մենք պարալիզացրել ենք միջպետական ճանապարհով երթևեկությունը ոստիկանական զորքեր չկան, միայն ճանապարհային ոստիկանության տղաներն են այստեղ, և ամեն հատվածում 60-ից ավելի ծնողներով փակել ենք ճանապարհը։ Պահանջում ենք, որպեսզի իշխանությունը դուրս գա պետական շենքերի թաքստոցներից և մեզ պատասխան տա մեր գերեվարված հայորդիների գտնվելու վայրի և նրանց վիճակի մասին։ Փակուղային իրավիճակ է, երբեմն ընդառաջում ենք վարորդներին, հրատապ դեպքերի ժամանակ թույլ ենք տալիս անցնել մեքենաներին, բայց երկար հանդուրժել չենք կարող։ Իշխանությունը պարտավոր է պատասխանել մայրերին, որոնք իրենց որդիներից երեսուն օրից ավելի տեղեկություն չունեն, և այսքանից հետո նորից տեղեկատվություն կա, որ երկու օր առաջ ևս 150 զինվորականի թշնամին ռազմագերի է վերցրել։ Մեզ հետ կապի դուրս եկած միակ պաշտոնյան առայժմ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է, որը խնդրել է ընդառաջել և գնալ իր մոտ, բայց այս պահին քննարկվում է իր հետ հանդիպելու կամ բանակից որևէ ներկայացուցչի հետ հանդիպելու հնարավորությունը։ Փաստն այն է, որ ուժային կառույցներից անհետ կորածների ծնողներին պահանջներին  արձագանքող չկա»։

Հարցին՝ ինչո՞ւ մարզպետն ինքն անձամբ չի մոտենում ակցիայի վայր, ծնողներին և տաքուկ պայմաններից կոչեր է հնչեցնում՝ Լանջիկ համայնքի ղեկավարը այսպես պատճառաբանեց․ «Միգուցե չի գալիս, որովհետև 7 ուղղություններով ճանապարհը փակ է, և այս իրավիճակում նրա տեղ հասնելը ժամեր կտևի»։