Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արժանապատվության երթի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են լուրերը, թե հենց ինքն է Նիկոլ Փաշինյանին փոխանցել Ալիևի ներկայացուցչի առաջարկը՝ Արցախը 5 մլրդ դոլարի դիմաց Ադրբեջանին հանձնելու մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ես հստակ չեմ պատասխանելու, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած տեղեկությունները հրապարակայնացնել։ Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով եւ ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանը ասաց, որ ինքն է, որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը։
«Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում։ Ավելին ասել չեմ կարող»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ ինքը երկու տարի առաջ չբարձրաձայնեց այդ հարցը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «2 տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, բոլորին թվաց, թե Վանեցյանը կանգառի կոչ է անում իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում։ Այնինչ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես եւ այն հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլների մեկն եմ եղել»։
Վանեցյանն ասաց, որ կա հարուցված քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով․ դատախազությունը գրությամբ պատասխանել էր Արթուր Ղազինյանին, թե հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձինք չարաշահելով կամ չիրականացնելով իրենց պաշտոնեական պարտականությունները ազդել են պատերազմի ելքի վրա։
Նա նշեց, որ կիրականացվի քննություն, այդ գործի շրջանակներում կտրվի պատասխան պատերազմի սկսելու, պատերազմի ընթացքի եւ պատերազմի արդյունքների վերաբերյալ։
«Այդ գործի շրջանակներում եթե նախաքննող մարմինը կորոշի՝ ես պետք է մասնակցեմ, կմասնակցեմ եւ այդ հարցին կպատասխանեմ»,-վստահեցրեց Արթուր Վանեցյանը։
Արդյոք հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրյալի կարգավիճակ ունենա՝ հարցին Վանեցյանը ապատսխանեց. «Անպայման մեղադրյալի կարգավիճակ կունենա»։
Ավելի վաղ ներկայացրել էինք Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը՝ Նոր տարին առանց Նիկոլի։
Մանրամասն՝ տեսանյութում․