Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացում Վրաստանի տարածքները օտարերկրյա պետությանը փոխանցելու մասին» գործի շրջանակներում ձերբակալվել են երկրի ԱԳՆ և ՆԳՆ պաշտոնյաներ. ըստ infoteka24.ru-ի` ասվում է Վրաստանի դատախազության հայտարարության մեջ:
Ըստ տեղեկությունների` ձերբակալվել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության` հարևան երկրների սահմանային կապերի վարչության պետ Իվերի Մելաշվիլին, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պահպանության վարչության գլխավոր տեսուչ Նատալյա Իլիչևան, որոնք մինչ 2007 թ. սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ընթացքում ստեղծել են քարտեզների ալբոմներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրյալները կանխամտածված օգտագործել են այնպիսի քարտեզագրական նյութեր, որոնք պատմական և իրավական տեսանկյունից չեն համապատասխանում պետության դիրքորոշմանը՝ կապված Վրաստանին պատկանող տարածքների հետ:
«Պետական սահմանի ժամանակ քարտեզների ալբոմներում մեղադրյալը դիտավորյալ է օգտագործել այնպիսի քարտեզագրական նյութեր, որոնք պատմականորեն և իրավական առումով հիմնավորված չեն եղել մեր պետության իրական դիրքորոշմամբ ՝ կապված իրեն պատկանող տարածքների հետ և չեն արտացոլում այդ դիրքորոշումը», - ասվում է հայտարարության մեջ:
Դատախազ Ջարջի Ցիկլաուրիի խոսքով՝ 1994-ին երկու երկրների իշխանությունները համաձայնել էին սահմանազատել 1938-ին հրապարակված քարտեզի համաձայն, բայց գործով մեղադրյալները դա միտումնավոր թաքցրել էին և առաջնորդվել 1970-1980-կաններին տպագրված քարտեզներով: Նա հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է հանձնաժողովի այն աշխատանքներին, որոնք իրականացվել են 1996-ից 2007 թվականներին:
Նշվում է, որ մեղադրյալներին սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում: