Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է: Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» եւ Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել.
- Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է (ամիսներ առաջ այդ դավաճանական նախատրամադրության մասին փաստաթուղթ էի հրապարակել):
- «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարության հեղինակները առերեսվել են Ադրբեջանի կանխատեսելի առավելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթե ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։
- Գեոպոլիտիկ առեւտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգետների հերթական ֆիասկոն է։
- Ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը չեն պատրաստվում ավելի չոր արձագանքել Ադրբեջանի սադրիչ եւ լկտի պահվածքին (իրենց համար իմաստ էլ չկա, քանզի Նիկոլը դեռ ՀՀ վարչապետ է, դրանից բխող բոլոր հոգեբանական եւ քաղաքական հետեւանքներով)։
- Մեր հնարավոր փրկությունը ոչ Վաշինգտոնում է, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Ստեփանակերտում դիմանան, որ Երեւանում փոխենք. սա է միակ շանսը հայ ժողովրդի համար»։