կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-10 11:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳՆ-ից պահանջում ենք դիրքորոշում՝ կիսո՞ւմ է Փաշինյանի խոսքերը, որ Արցախը հանձնելու է Ադրբեջանին․ Ն․ Հոխիկյան

Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը, մենք թույլ չենք տա որևէ դավաճանական կառավարություն մեր հայրենիքի մի մասը հանձնի Ադրբեջանին՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ազատագրական շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը ԱԳՆ շենքում բողոքի ակցիայի ժամանակ։   

«Մենք ամբողջովին խաղաղ բողոքի ակցիա ենք անում ԱԳՆ-ում, Հայաստանի վարչապետը երկու օր առաջ շատ հստակ ասաց, որ ինքը Արցախը հանձնելու է Ադրբեջանին։ ԱԳՆ-ից հստակ պահանջում ենք դիրքորոշում՝ արդյո՞ք կիսում է Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը, թե՞ ոչ։ Սա նաև հնարավորություն կտա հանրությանը ավելի ճիշտ կողմնորոշվել»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Նա նշեց, որ Ոստիկանությունը տարավ ակցիայի մասնակիցներից մի քանիսին՝ պատճառաբանելով, որ խախտում են խաղաղ ակցիայի կանոնները։

«Եթե արտգործնախարարի կամ նրա որևէ ներկայացուցիչի հետ հանդիպման պահանջը ոչ խաղաղ բողոքի ակցիա է, ապա ես չգիտեմ ինչ անուն տալ։ Պարզ երևում է, որ ոստիկանները հստակ հրահանգ են կատարում»,-ասաց Նաիրի Հոխիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․