կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 16:39
Քաղաքական

Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. Գաբրելյանով

Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել. այսօր իր թելեգրամյան ալիքում գրել է ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը՝ անդրադառնալով այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, որն ուղերձով դիմել է ժողովրդին և համառոտ ներկայացրել Փաշինյանի իշխանության հեռացմանն ուղղված քայլերի ու գործողությունների ծրագիր-ժամանակացույցը:

«Հայաստանում իսկական տղամարդ է հայտնվել: Իմ նախապապերից մեկը քահանա էր, մյուսը՝ իր որդիների հետ, դաշնակցական էր, որին բռնաճնշումների ենթարկեցին և ընտանիքի հետ աքսորեցին: Ես արյունով դաշնակցական եմ: Ես հավատում եմ Սաղաթելյանին: Ես գիտեմ, որ նա (Իշխան Սաղաթելյանը` խմբ.) համարձակ է և ոչ կոռումպացված։ Առաջ դեպի դավաճանի տապալում, որըվ խաբեց բոլորին՝ և՛ ազգին, և՛ առյուծ հերոսներին, նաև գցել է Ռուսաստանին»,- գրել է Գաբրելյանովը:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը հայտնել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվում է անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ:

«…Նախ՝ ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում, ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով  ձեզ կտեղեկացնենք։

Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։

Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈ՛ւՄ ԵՆՔ»,- հայտարարել էր Սաղաթելյանը «Մայր Հայաստան» հուշարձանի դիմացից: