կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 15:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի՛ դարձեք այդ խեղկատակի ձեռքի գործիքը. Ի. Սաղաթելյանը՝ «Իմ քայլը» խմբակցությանը

Նիկո՛լ, դու պարտավոր ես առաջիկա օրերին ներկայանալ Ազգային ժողով, սակայն այս անգամ՝ ոչ թե հերթական սուտը տարածելու, մոլորեցնելու հասարակությանը, այլ քո հրաժարականը ներկայացնելու, որ hնարավորություն լինի ձեւավորելու ժամանակավոր կառավարություն. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ երբ երեկ Արժանապատվության երթի մասնակիցները կանգ առան ԱԺ-ի դիմաց:

Ըստ նրա՝ դա մեր երկրին կբերի կայունություն, խաղաղություն, եւ կկազմակերպվեն նոր ընտրություններ: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ժողովրդի կամարտահայտության միջոցով կձեւավորվի նոր իշխանություն, այնպիսի իշխանություն, որը ոչ թե կթաքնվի ժողովրդի հետեւում եւ կպառակտի հասարակությունը, այլ կստեղծի բոլորիս երազած երկիրը:

Նա ընդգծեց՝ Ազգային ժողովը, լինելով ժողովրդի մանդատով օժտված կառույց, այսօր հեռացել է իր գործառույթներից, պարտականություններից, ժողովրդի ձայնից:

«Քաղաքական մեծամասնությունը դարձել է Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը։ Մենք այստեղից եւս մեկ անգամ այս բազմահազար ժողովրդի անունից կոչ ենք անում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ մի՛ դարձեք այդ խեղկատակի ձեռքի գործիքը, նրա հետ մի՛ կիսեք նրա դավաճանական գործունեության պատասխանատվությունը: Դուք դեռ հնարավորություն ունեք ձեր քվեարկությամբ հեռացնելու Նիկոլին եւ այդպիսով չդառնալու նրա հանցակիցը: Դեռ ժամանակ ունեք փրկելու երկիրը, իսկ եթե չհասկանաք, չգիտակցեք՝ մեր երկիրը եւ պետականությունը կտանեք վերջնական կործանման ճանապարհով։ Բայց մենք դա ձեզ թույլ չենք տալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Քաղաքացիներին նա հիշեցրեց, թե ինչպես են իշխանությունները թույլ տվել Ադրբեջան մեկնել այն երկու հանցագործ ռազմագերիներին, որոնք տարիներ առաջ սպանել էին հայ երեխայի եւ գտնվում էին Շուշիի բանտում. «Այսօր Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում այդ ռազմագերիները գտնվում են Բաքվում։ Ամո՛թ քեզ, Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Լիանա Սարգսյան