|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դուք ձեր քվեարկությամբ հաստատեցիք իմ այն միտքը, որ հաճախ հայտարարում եք մեկ բան, անում մեկ ուրիշ բան, և, ամենակարևորը, կրկին փորձում եք մեղքը բարդել մեկ ուրիշի վրա: Դուք մի հարցում իրոք անգերազանցելի եք, որ կարելի է փաստերն ամբողջությամբ շրջել և ներկայացնել այլ կերպ. ԱԺ ամբիոնից ունեցած եզրափակիչ իր ելույթում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագայի թեկնածու, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ում թեկնածությունն ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվել է երկրորդ անգամ:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանը քվեարկության արդյունքում չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 53, դեմ՝ 50: