կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 10:07
Քաղաքական

Նիկոլը լկտիաբար խաբել է ձեզ բոլորիդ, ստելով ծախել է մեր հայրենիքը․ պահեստազորի սպա

Նիկոլը լկտիաբար խաբել է ձեզ բոլորիդ, ստելով ծախել է մեր հայրենիքը․ պահեստազորի սպա

Պահեստազորի սպա Մարատ Ղահրամանյանը գրում է․

«Ես կուսակցական չեմ, կյանքիս մեծ մասն անց եմ կացրել հայրենիքիս ծառայելով, տասնյոթ տարեկանից զինվորական եմ։ Երբ բանակից անցա թոշակի, սկսեցի փորձել բացատրել մարդկանց, որ շփոթվել են նիկոլին և նրա նմաններին հավատալով ու իշխանության բերելով։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սխալվելու, բայց նաև պետք է կարողանա գիտակցել ու ընդունել իր սխալը և կրել դրա համար պատասխանատվության իր բաժինը։

Հիմա, երբ ՀԱՅՐԵՆԻՔԻ մի մասը հանձնվել է՝ մեկ դավաճանի թաքուն ստորագրությամբ, երբ ունեցանք հազարավոր ՀԶՈՐ ՏՂԵՐՔԻ անվերադարձ կորուստ, գոնե հիմա ընդունեք, որ սխալվել եք։

Ընդունե՛ք և խոսե՛ք, բարձրաձայնե՛ք, քանի որ ձեր լռության պատճառով է, որ մենք այսքան կորուստ ունեցանք։ Ձեր լռության պատճառով է, որ ունենք բազում գերիներ, որոնց կյանքը բացարձակ չի հետաքրքրում իշխանության ղեկին նստած դավաճաններին։ Ձեր անտարբերության պատճառով է, որ մինչ այսօր նրանք դեռ նստած են իրենց աթոռներին, և չեն էլ զբաղվում մեր զոհված տղաների դիակների որոնմամբ ու հանձնմամբ։ Հասել ենք էն վիճակին, որ ծնողնուրախանում է, երբ որդու դիակն է ստանում։

Նիկոլը լկտիաբար խաբել է ձեզ բոլորիդ, ստելով ծախել է մեր հայրենիքը, մեր հերոս տղաների կյանքը, և թիկունքից հարվածել բանակին։ Բանակը չի պարտվել, զինվորն ու սպան կռվել են և կատարել իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները, ուրիշ հարց է, թե ինչպես և ովքեր են ղեկավարել մարտը: Մեզ պարզապես դավաճանել են երկրի ղեկավարները:

Գիտակցե՛ք, ընդունե՛ք, որ սխալվել եք, և հեռացրեք նրանց, քանի որ նրանք են մեր երկրի չարիքն ու անվտանգության սպառնալիքը։

#նիկոլ_դավաճան

Հայկական բանակի պահեստազորի սպա

Մ. Ղահրամանյան

Պատիվ ունեմ»: