|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մի քանի առիթով նշել եմ, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի պահպանություն/պաշտպանությունը, եթե նույնիսկ դա նախատեսված է իրականացնել ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, պետք է անհրաժեշտ կարգավորումներ ստանա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միայն պարեկությամբ կամ կարեւոր խաչմերուկներում ծառայությամբ անվտանգային բոլոր խնդիրները չեն լուծվի։
Օրինակը երեկվա միջադեպն է. ՊԲ հաղորդմամբ, դեկտեմբերի 11-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ:
Սրանք հարցեր են, որոնք արագ լուծումներ են ենթադրում»: