|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ, ինչպես նաև ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ պահանջել են Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Ադրբեջանցի քաղաքական և հասարակական գործիչները դիմել են ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի, ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական անդամներին:
Նրանք պնդում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում իրականացվել է միջազգային նորմերի խախտմամբ: Ըստ ադրբեջանցի քաղաքական գործիչների՝ Ռուսաստանը ստեղծել է ռազմական հենակետեր՝ իր ուժերը զինելով զենքով, որն անհամատեղելի է խաղաղապահ գործունեության հետ: