Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուս խաղաղապահները շատ սահմանափակված մանդատ ունեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս իրավիճակը փոխելու համար։ Մեր անվտանգության հարցերից մեկը ոչ միայն մեր ներքին համախմբումն ու տարածքային պաշտպանությունն է, այլ նաև ռուս խաղաղապահների և՛ քանակի ավելացումն է, և՛ զենքի ավելացումը , և՛ երկարաժամկետության հարցը լուծելը։ Անվտանգության հարցն ամենակարևոր հարցն է արցախցիների համար։ Այս մասին Արցախում տեղի է ունենում տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահն իրեն այստեղ լավ զգա, որ զգա, որ ինքն այստեղ իրոք մեծ դեր է խաղում, որ հասկանա ոչ թե իրենց դեմ ենք, այլ՝ իրենց կողքը։ Վե՛րջ տվեք թիրախավորելը ռուսներին այս իրավիճակում։ Ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք վաղուց չէինք լինի ընդհանրապես։ Վերջացրե՛ք, ես չեմ քննադատելու իրենց, ես հասկանում եմ, թե իրենք ինչի համար են էստեղ։ Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահները այստեղ երկարաժամկետ մնան»,- ասաց նա։