կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 23:06
Քաղաքական

Ելիսեյան պալատում խաղաղ քնում են ադրբեջանցի քաղաքական գործիչները. այն մասին, թե ինչպես անցավ Օլանդ-Ալիև հանդիպումը

Ելիսեյան պալատում խաղաղ քնում են ադրբեջանցի քաղաքական գործիչները. այն մասին, թե ինչպես անցավ Օլանդ-Ալիև հանդիպումը

«Ցանկանում ենք վերականգնել բանակցությունները: Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, ցանկանում ենք, որպեսզի մյուս համանախագահող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ևս իրենց ներդրումն ունենան այս գործընթացում: Այսուհանդերձ, կարելի է այս երկարաձգվող հակամարտությանն լուծման ուղի գտնել»,- ասել է Օլանդը: Այս մասին գրում է «Agence France Presse»-ը: 

Ելիսեյան պալատում փաստաթղթերի ստորագրումից հետո՝ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել վերականգնել բանակցությունները՝ ղարաբաղյան հարցի շուրջ: 

Ֆրանսուա Օլանդը հաստատել է այն միտքը, որ արդեն ժամանակն է՝ մտածելու ստատուս քվոյի փոփոխության մասին: Իլհամ Ալիևն էլ իր հերթին մեջբերել է նույն ծեծված արտահայտությունը՝ մեղադրելով Հայաստանին բանակցություններից խուսափելու համար: 

AFP-ն սարկազմով անդրադարձել է այն փաստին, որ Ելիսեյան պալատում խաղաղ քնում են ադրբեջանցի քաղաքական գործիչները: Հիշեցնենք, երեկ Օլանդ-Ալիև  հանդիպման ժամանակ՝ ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը խաղաղ քնած էին։ 

Պարբերականը նաև անդրադարձել է այն փաստին, որ Ֆրանսիայի բազմաթիվ շրջաններում՝ Ալիևին դիմավորել են #StopAliyev կոչով, ինչպես նաև բողոքի ցույցերով: