Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք պետք է հաղթենք՝ սա մեր պետության գոյության հարցն է, այլ ճանապարհ չկա»,- իր ֆեյսբուքյան էջով տեսաուղերձ է հղել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ՝ խաղաղության դիմաց բանաձևը: Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման՝ հակամարտության լուծման որևէ տարբերակ: Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ»,-իր ուղերձում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը:
«Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք: Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ: Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք. սա մեր պետության գոյության հարցն է: Մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք: Մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել, և միասնաբար, թև-թիկունք տված հաղթահարել ենք, որովհետև սա է ճանապարհը: Մենք պետք է վերակազմակերպվենք, բեկում մտցնենք ռազմաճակատում և գնանք դեպի հաղթանակի: Այլ տարբերակ պարզապես չկա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: