|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4734-ով։ Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3895 մարդ, ևս 38-ը՝ մահացել։
Վրաստանում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 174383 դեպք։ Բուժվել է 145287 պացիենտ, մահացել՝ 1614-ը:
Այս պահին կարանտինում է գտնվում 1126 քաղաքացի, հիվանդանոցներում հսկողության տակ՝ 6900-ը։