|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ամերիկյան Apple ընկերությունն այսօր միջոցառում է կազմակերպելու, որի ընթացքում ցուցադրելու է iPhone-ի 2 նոր տարբերակներ` արդիականացված iPhone 5 եւ սմարթֆոնի «բյուջետային» տարբերակը. գրում է New York Times-ը:
Apple-ի եկամուտները վերջին շրջանում նվազել են շուկայական մեծ մրցունակության, նաեւ ԱՄՆ-ի եւ եվրոպական որոշ երկրների շուկաների հագեցվածության պատճառով: Շատերն արդեն ունեն սմարթֆոններ եւ մտադիր չեն դրանք հաճախ նորացնել:
Ավելի էժան iPhone-ների արտադրությունը հնարավորության կտա ընկերությանը մեծացնել դրանց վաճառքն այլ շուկաներում, հատկապես` Չինաստանում, որտեղ սմարթֆոնները հարգի են, սակայն հասանելի չեն շատերին բարձր գնի պատճառով: