|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
«Բաքվի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան ավտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայության «իրավազորության» մասին, որպես «ապացույց» նաև հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին և նշում, որ Հայաստանը, իբր, դա ընդունում է։
Ուշագրավ է սակայն, որ նույն բարբաջանքում նա խոսում է նաև ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թե Բաքվի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումները համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկություններ, իբր, չունի:
Ենթադրաբար, դա պետք է լինի Իրանը»,-գրել է Ոսկանյանը: