|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Հայաստանում դեկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 522843 վերջին մեկ օրում` 3398 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 21842 պացիենտ. մեկ օրում նվազել է 606-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 114990 անձ, վերջին մեկ օրում՝ 1762 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2277 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է: