Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի կայացած շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ շրջանակը, իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվելու նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության կատարմանը`հումանիտար օգնության տրամադրման շեշտադրմամբ, ենթակառուցվածքների վերականգնում, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում տարածաշրջանում», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ հարցերը կքննարկվեն այն պայմանավորվածությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 21-ին Ռուսաստանի պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցերի ընթացքում: Երկրների փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը կքննարկվեն ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կազմակերպությունների ձևաչափերով:
Զախարովան նշել է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դաշնակցային բնույթ ունեն և առանձնանում են «բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ»: