|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հանդիպմանը ներկա կլինի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ն Yerkir.am-ին մեկնաբանություն էր տվել, որում ասվում էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հանդիպում անցկացնելու առաջարկ եղել է: Ամսաթիվը մենք միշտ հայտնում ենք համաձայնեցված կարգով և չենք խախտելու այդ սկզբունքը»։