|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դեժավյու տելեգրամյան էջը հայտնում է․ «Նիկոլի Փաշինյանի առանձնակի դաժան և ծառայամիտ սպասարկուներից՝ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի ծառայության գծով տեղակալ Խուդինյանն է: Մականունը՝ Ադիկ:

Նա ՀՀ ճանապարային ոստիկանության պետ Կարապետյան Եգորի սանիկն է: Դեռ 2017-ի վերջերին Եգոր Կարապետյանը 50 000$ պարտքով գումար է տվել Ադիկին և դարձրել նրան ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի՝ կարմիր բերետների պետ մինչև 2020-ի վերջ:

Կարմիր բերտների պետ լինելու ժամանակ Խուդինյան Ադիկը անօրինական անվտանգության ծառայություն է մատուցել Mozart Karaoke Yerevan, SINDY strip club, Acapella Karaoke Club, Prince Night Club, Cavalli Night Club, Moscow Club, BELLUCCI KARAOKE CLUB, Paparazzi Club և ևս մի քանի գիշերային ակումբների համար, որի դիմաց ընդհանուր առմամբ ստացել է ամսական մոտ 5 մլն դրամ, որից 1.5 մլն դրամն անձամբ իր համար: Սրա վերաբերյալ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, սակայն հեղափոխությունից հետո գործը կարճել են:

Ըստ շրջանառվող տեղեկության՝ Խուդինյան Ադիկին խոստացել են ծառայության գծով փոխոստիկանապետի պաշտոնը, ինչի համար էլ նա, ըստ էության, այսպես էնտուզիազմով ջարդում է սովորական մարդկանց։ Մեկ այլ տեղեկություն ևս, Ադիկը 2018-ից ի վեր հասցրել է, գնել 2 բնակարան: Համակարգում գրեթե բոլորին է հայտնի, որ Ադիկին է հասնում նաև ծառայության մեքենանների համար նախատեսված բենզինի չեկերի հիմնական մասը:

Խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներին դաժան ծեծի ենթարկող ոստիկանության «դահիճների» մասին բացահայտումները կշարունակվեն»։