|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել եմ սեպտեմբերյան ակցիաների ժամանակ ապօրինի կալանավորված արցախցի երիտասարդներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այն գործընթացը, որն ակցիաների համատեքստում է իրականացվում դուրս է և´ իրավական, և´ տրամաբանական հարթությունից:
Վկաների, տուժողների բացակայության պայմաններում 2-ամսյա կալանքի ենթարկված անձանց մի մասի կալանքը ևս 3 ամսով երկարացրել են:
Դատարանները խափանման միջոցը փոխելու որևէ հիմք, գործոն չեն էլ քննարկում. կա քաղաքական որոշում և «վերևից» իջեցված հանձնարարություններն անշեղորեն կատարվում են:
Նպատակը պարզ է` վախեցնել մարդկանց, հատկապես երիտասարդներին, որպեսզի հեռու պահեն ակտիվության ցանկացած դրսևորումից»: