|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2020թ. հունիսի 7-ին 168.am-ում հրապարակված «Փարթի` իշխանական «Ֆերմատա» ակումբում» վերտառությամբ հրապարակման համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դիմեց դատարան՝ մեզ պատասխանատվության ենթարկելու մտայնությամբ:
Հիշեցնենք, որ գրել էինք այն մասին, որ մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում, երբ պարետատուն էր գործում, և սովորական քաղաքացիների համար անասելի սահմանափակումներ էին գործում, ուշ գիշերին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատա» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը։
Եվ ահա այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Պետրոսյանի աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, որ այս գործով նախնական դատական նիստը նշանակված է 2021թ. փետրվարի 23-ին: