կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-03 10:34
Հասարակություն

Հայկ Այվազյանն ազատվել է Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառո՞վ

Հայկ Այվազյանն ազատվել է Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառո՞վ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի` արդեն նախկին ղեկավար Հայկ Այվազյանը տեղյակ չէ իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին: Հիշեցնենք, որ նրան ազատելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մասին հայտնի դարձավ նախօրեին:  

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Այվազյանը նշել է, որ  տեղյակ չէ, թե ինչ պատճառով են իրեն հեռացրել աշխատանքից` ավելացնելով, որ մինչ այդ իր ազատվելու մասին ոչ մի խոսակցություն կամ ակնարկ չի եղել։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` ազատման պատճառը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած տարաձայնություններն են: Այվազյանը, զրույցի ժամանակ անդրադառնալով վերոնշյալին, ասել է. «Եթե կոնֆլիկտ եղել է, ապա այն գործնականի հետ կապ չի ունեցել։ Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել։ Ինքը լուրերը տարածել է, ինքն էլ թող մեկնաբանի»: