Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տպավորություն է, որ արդարադատության նախարարը կա՛մ ամբողջությամբ չի ուսումնասիրել նյութերը, կա՛մ էլ նրան սխալ են զեկուցել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամատունի Վիրաբյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի հրամանով Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելուն:
Նա ընդգծեց, որ շուրջ մեկ տարի է, ինչ արխիվն արդարադատության նախարարության հաշվեկշռում է: «Ստացվում է, որ արդարադատության ներկայիս նախարարը, չունենալով լիազորություն նախկին գործողությունների համար, կայացնում է ոչ իրավաչափ հրաման»,- ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ որոշումը վիճարկվելու է դատական հայցով:
«Ապշած եմ այսպես հապճեպ որոշում կայացնելուց: Անհասկանալի է՝ սա անձի դե՞մ էր ուղղված, թե՞ ուղղակի այդպիսի իրավական որոշում կար։ Սա ավելի նման է անձի դեմ ուղղված որոշման»,- հավելեց պաշտպանը: