կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 12:44
Առանց Կատեգորիա

Մեկամսյա ժամկետ՝ մի քանի գրություն տպելու համար

Մեկամսյա ժամկետ՝ մի քանի գրություն տպելու համար

Օրեր առաջ հայտնել էինք, որ, որպեսզի հանրությունն  առավել լավ իրազեկված լինի, թե ԱԺ մարմինների, խորհրդարանական պատվիրակությունների և բարեկամական խմբերի կողմից ինչպիսի՞ աշխատանքներ են տարվել Արցախի խաղաղ բնակավայրերի դեմ ադրբեջանական ագրեսիային, հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային դրսևորումներին, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից միջազգային իրավունքով սահմանված անթույլատրելի զենքերի գործածմանը, Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկան իսլամիստների լայնորեն ներգրավմանն Արցախի դեմ իրականացվող ահաբեկչական գործողություններում, Արցախի խաղաղ բնակչության տեղահանություններին ու գույքի ոչնչացման փաստերը և Արցախյան գոյապայքարին առնչվող այլևայլ իրողություններն այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն և այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ, նոյեմբերի 23-ին մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի անունով՝ խնդրելով ընդամենը տրամադրել վերոնշյալ առիթների և իրադարձությունների առնչությամբ միջազգային գործընկերներին ուղղած գրությունների, հայտարարությունների և նամակների, այդ թվում՝ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով իրականացված, ինչպես նաև պաշտոնական հանդիպումների արձանագրությունների պատճենները։  

Ինչպես և սպասելի էր՝ ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 30-ին, ստացանք պատասխան գրություն առ այն, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչից ելնելով էլ՝ հարցման պատասխանը կուղարկվի մինչև դեկտեմբերի 22-ը:

Ինչպես նախորդ դեպքումայս դեպքում ևս ԱԺ աշխատակազմը շարունակում է «ժամանակ ձգելու» իր վարքագիծը: Մեզ համար վերստին զարմանալի է՝ այդ ի՞նչ լրացուցիչ աշխատանքների մասին է խոսքը, եթե ոչ՝ ընդամենը մի քանի գրություններ տպելը և ուղարկելը, եթե, իհարկե, այդպիսիք գոյություն ունեն։ 

Ինչևէ։ Վաղ թե ուշ ամեն ինչ պարզվելու է, իսկ մենք կսպասենք պատասխանին և նշյալ թեմային  լրացուցիչ կանդրադառնանք։    

Վահե Սարգսյան