կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 09:28
Հասարակություն

Գլխավոր դատախազություն մի քանի գրություն է մուտք եղել Արմավիրի մարզպետի վերաբերյալ. «Հրապարակ»

Գլխավոր դատախազություն մի քանի գրություն է մուտք եղել Արմավիրի մարզպետի վերաբերյալ. «Հրապարակ»

«Նորք-Մարաշում եկեղեցու հարևանությամբ, լայն թափով մի գեղեցիկ, սպիտակ առանձնատան շինարարություն է ընթանում: Տարածքում ապրողները մեզ փոխանցեցին, որ այն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանինն է: Մարզպետը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց նոր առանձնատուն կառուցելու մասին լուրերը: Աշոտ Ղահրամանյանը տներ և տարածքներ ունի ոչ միայն Երևանում, այլև Արմավիրի մարզում, հսկա գոմեր՝ հայրենի գյուղում: Ի դեպ, վերջին շրջանում մարզպետը չի իջնում լրատվմիջոցների էջերից:

 

Մեր տեղեկություններով, նրա գործունեության վերաբերյալ Գլխավոր դատախազություն մի քանի գրություն է մուտք եղել, որպեսզի ստուգեն՝ արդյոք առկա է պաշտոնական դիրքի չարաշահում, թե ոչ: Առայժմ հայտնի չէ՝ իրավապահներն ինչպես կվարվեն այդ ահազանգերի հետ, նյութերը կուղարկէսյ ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում նրա եղբորորդին, թե 66-ամյակը բոլորած մարզպետին կուղարկեն թոշակի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։