Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն: Նա նշեց, որ սույն թվականի մարտի 29-ին որոշում էր ընդունվել, որ Կոնդի թաղամասի առանձնատների տնտեսության հաշվեկշռում գտնվող որոշակի շինություն իր հողամասով տրամադրվում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին: Սակայն 2018թ. ապրիլի 19-ի նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարեց, որ որոշման համապատասխան կետերը ճանաչվեն ուժը կորցրած` առաջարկելով, որ պաշտոնաթող երրորդ նախագահին տրամադրվի բնակարան հաջորդ կառավարության կողմից, երբ նա չի ղեկավարի կառավարությունը:
«Այսօր Սերժ Սարգսյանն այլևս չի ղեկավարում կառավարությունը: Մենք ներկայացնում ենք այս նախագիծը, առաջարկում այն ընդունել: Իսկ այն, որ պաշտոնաթող նախագահն օգտվում է սոցիալական երաշխիքից, դա նախատեսված է մեր օրենքով: Պետք է նշեց, որ նա վերջին պաշտոնաթող նախագահն է, ով օգտվում է այդ իրավունքից, որովհետև նման սոցիալական երաշխիքներ այլևս չեն տրվելու ՀՀ պաշտոնաթող նախագահներին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Փաշինյանն արձագանքեց. «Խնդիրը, կարծում եմ, պարզ է: Տեղի էր ունեցել կառավարական առանձնատներից մեկի սեփականաշնորհում, և հետագա իրադարձությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշման այդ հատվածը չեղյալ հայտարարել և գտնել այլ լուծում, որը կապահովի օրենքով նախատեսված երաշխիքը»:
Վարչապետը հանձնարարեց իր աշխատակազմի նորանշանակ ղեկավարին` մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանի ապահովման երաշխիքների վերաբերյալ, այսինքն` մեկ ամսվա ընթացքում պետք է գտնել լուծում օրենքով սահմանված երաշխիքներն ապահովելու համար: