Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեության ակտիվացման վերաբերյալ նախագծի ընդհանուր դրույթները. հայտնում է Fars գործակալությունը:
Որոշվել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո արագ դիտարկել «Պատժամիջոցները հանելու ռազմավարական միջոց» վերնագրով փաստաթուղթը: Խորհրդարանական նիստում օրինագծին հավանություն է տվել 291 պատգամավորներից 251-ը:
Փաստաթուղթը նախատեսում է տարեկան 120 կիլոգրամ ուրանի արտադրություն և 20 տոկոս հարստացման մակարդակով (20 տոկոսից ավելի ուրանը համարվում է զենք), ինչպես նաև ամսական առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի արտադրություն: Իրանն այժմ ուրանը հարստացնում է չորս տոկոսից շատ, այն դեպքում երբ, ըստ գործարքի, նախատեսված է 3.67 տոկոս:
Կառավարությունը օրինագծի հաստատումից հետո՝ երկու ամսվա ընթացքում, պետք է դադարեցնի միջուկային օբյեկտներ մուտքի տրամադրումը, ինչը գերազանցում է ԱԷՄԳ-ի հետ լրացուցիչ երաշխիքային արձանագրությունը: Իսկ եթե Թեհրանը չկարողանա կարգավորել բանկային կապերը Եվրոպայի հետ և այնտեղ նավթի արտահանումը, ապա կառավարությունը պետք է դադարեցնի ընդլայնված ստուգումների մասին արձանագրության իրականացումը:
Փաստաթղթի վավերացման համար անհրաժեշտ է նաև Սահմանադրության պահապանների խորհրդի`հատուկ գերխորհրդարանական մարմնի համաձայնությունը, որը ստուգում է օրինագծերը: Այդ դեպքում օրենքը պարտադիր ուժ կունենա: