Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված օրական դեպքերի թիվը կազմել է 6 713 մարդ, մահացել է 153 մարդ. սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր` ըստ երկրի առողջապահության նախարարության:
Ավելի վաղ գերատեղչության ղեկավար Ֆահրեթթին Քոջան հայտնել էր, որ Թուրքիայում կորոնավիրուսային համաճարակը հասել է իր երկրորդ գագաթնակետին: Նախորդ օրը հաղորդվել էր նաև համաճարակի սկզբից ի վեր օրական կորոնավիրուսի հայտնաբերված ամենամեծ քանակի մասին՝ 6017։ Ուրբաթ օրը, համաճարակի սկզբից ի վեր, գրանցվել է COVID-19-ից օրական մահվան ռեկորդային թիվ՝ 141:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 6713 նոր դեպք, ընդհանուր վարակվածները՝ 453 535. մահացել է 153 հիվանդ, ընդհանուր մահը՝ 12 511։ 4409 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Այսօր առողջացել է 3254 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 377 891», - ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: