|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը դիտվում է Եմենում. այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, նշելով՝ չկա վիրուսից առավել տուժած երկիր, քան Եմենն է։
«Ադենում COVID-19-ից աշխարհում մահացության ամենաբարձր մակարդակն է, հիվանդների 70 տոկոսը մահանում է»,-ասել է Գուտերեշը մամուլի ասուլիսի ժամանակ ու հույս հայտնել՝ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի եմենցիներին։
Հիշեցնենք՝ ըստ վերջին տվյալների՝ երկրում մահացությունը կազմում է մոտ 17 տոկոս. ապրիլին արաբական կոալիցիան հայտարարել էր կորոնավիրուսի տարածման պատճառով Եմենում ռազմական օպերացիայի դադարեցման մասին։