|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պետրոդարկին երեկ համատեղ համերգով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Համերգային ծրագրում հնչել են Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Էնրիկո Բլատիի, Մարտին Պալմերիի ստեղծագործությունները:
Ծրագրի վերջում Պիետրոդարկին կատարել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը. այս մասին yerkir.am-ին տեղեկացրին երիտասարդական նվագախմբի մամլո պատասխանատու Մարիաննա Գալստյանը: Երաժիշտը նշել է, որ շնորհակալ է ՀՀ առաջին տիկնոջը, որը ոչ միայն սիրում եւ գնահատում է երաժշտությունը, այլեւ ստեղծագործում է: