|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մոսկվայի Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում տեղի է ունենում ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ուրբաթ օրը հայտարարել է ամուսնու մահվան մասին։
Տասնյակ մարդիկ հավաքվել են եկեղեցու առջևի հրապարակում։ Նրանք ծաղիկներ են բերում եկեղեցի, որտեղ գտնվում է ռեժիսորի դագաղը։
Նրանց թվում են՝ Յուրի Ստոյանովը, Դենիս Պուշիլինը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Ֆյոդոր Դոբրոնրավովը՝ որդու հետ, Եվգենի Պետորսյանը, Դմիտրի Կիսելյովը, Կոնստանտին Էրնստը, Լարիսա Դոլինան և այլք։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծաղկեպսակներ են ուղարկել հրաժեշտի արարողության վայր։