ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«SOS SOS SOS
ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 որոշմամբ Ադրբեջանին է հանձնվել Նոր Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Ակնաբերդ գյուղը: Նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրած կապիտուլյացիայի հայտարարությունը նախատեսում էր Քելբաջարի հանձնումն Ադրբեջանին, այլ ոչ թե Նոր Շահումյանի հանձնումը: Սա կամ տիեզերական անտեղյակության կամ պարզ դավաճանության հետևանք է: Ինչու՞ է հանձնվում մի գյուղ, որը ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում էր գտնվում և այդ խայտառակ կապիտուլյացիայի փաստաթղթով չպետք է Ադրբեջանին վերադարձնել: Նոր Շահումյանն ու Քելբաջարը տարբեր շրջաններ են:
Նոր Շահումյանի (Քարվաճառի) Ակնաբերդ գյուղը գտնվում է շրջանի «սահմաններից» դուրս՝ Մարտակերտի շրջանում: Փաստացի քարվաճառյան «անկլավ» է Մարտակերտի կենտրոնում: Շրջանի ամենամեծ բնակավայրերից է: Գյուղում են ապրում Նոր Շահումյանի բնակչության մոտ 20 տոկոսը: Ակնաբերդում են գտնվում Նոր Շահումյանի վարելահողերի մոտ 80 տոկոսը, մանր եղջերավոր կենդանիների մոտ 40 տոկոսը: Բայց ավելի կարևոր է գյուղի աշխարհագրական դիրքը: Գյուղն ընկած է Սարսանգի ջրամբարից հյուսիս, համարյա ջրամբարի ափին: Պատկերացրեցի՞ք գյուղի դիրքը, կարևորությունը: Հասկանու՞մ եք, որ այդ գյուղը հանձնվել է թուրքերին: Թուրքերն ուղղակի հասանելիություն կունենան Սարսանգի ջրամբարին....
Այս գրառմանս tag եմ անում կառավարության մի քանի անդամների: Հուսամ կբացատրեն, թե ինչու՞ է նշածս որոշման մեջ ներառվել Քելբաջարի շրջանի հետ կապ չունեցող այս գյուղը:
Լուսանկարները՝ Hetq.am -ի»: