|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարոն հայտարարել է, որ Եվրոպայի արձագանքը Covid-19 համաճարակին անբավարար է:
Ըստ Reuters- ի՝ Նաբարոն ասել է, որ եթե Եվրոպան չստեղծի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, դա կհանգեցնի կորոնավիրուսի երրորդ ալիքի:
«Ամռան ամիսներին, երբ առաջին ալիքը վերցվեց վերահսկողության տակ, նրանք չկարողացան ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Հիմա գործ ունենք երկրորդ ալիքի հետ: Եթե Եվրոպան չի ստեղծում անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա մեզ սպասում է երրորդ ալիքը», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Նաբարոն:
Նա Հարավային Կորեային անվանել է օրինակելի՝ ցուցումներին հետևելու առումով:
«Մարդիկ լիովին ներգրավված են գործընթացում, նրանք վարվում են այնպես, որ վիրուսի գործը բարդացնեն, նրանք հեռավորություն են պահպանում, դիմակներ են կրում, հիվանդանալիս մեկուսանում են, ձեռքերը լվանում և մաքրում են մակերեսները: Նրանք պաշտպանում են բարձր ռիսկի խմբերին»,- ասել է Նաբարոն: