Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«alikonline.ir» - Խորը վշտով տեղեկացանք, որ երէկ՝ մարտի 30-ին, Լոնդոնում մահացել է իրանահայ ճանաչւած ազգային-հասարակական գործիչ, հաւատաւոր գաղափարական, «Ալիք» օրաթերթի երրորդ արտօնատէր դոկտ. Ռոստոմ Ստեփանեանը։
Նա ծնւել է 1922 թւականին Թեհրանում։ Տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է իր ծննդավայրում, որից յետոյ մեկնել է Անգլիա եւ ընդունւել է Էդինբուրգի համալսարանի բժշկութեան ֆակուլտետ՝ ստանալով սիրտանօթային հիւանդութիւնների դոկտորի կոչում։
Ռոստոմ Ստեփանեանը պատանի տարիքից ակտիւ մասնակցութիւն է ունեցել ազգային-հասարակական կեանքում։ Դեռեւս երիտասարդ տարիքում անդամագրւել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերին եւ մինչ կեանքի վերջին օրը եղել է կուսակցութեան գաղափարների հաւատարիմ կրողն ու անխոնջ զինւորը։
Նա 1960-70-ական թւականներին պատասխանատու հանգամանքներ է զբաղեցրել իրանահայ համայնքի ազգային-հասարակական եւ կուսակցական կեանքում։ Մասնաւորապէս, 1960-80 թթ. եղել է «Ալիք» օրաթերթի արտօնատէրը։
Մեծ է եղել նրա դերը Իսլ. յեղափոխութեան յաղթանակից յետոյ «Ալիք» օրաթերթի արտօնագրի եւ անւան պահպանման գործում։
«Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի եւ «Ալիքօնլայն»-ի խմբագրակազմի եւ աշխատակիցների անունից ցաւակցում եւ վշտակցում ենք դոկտ. Ռոստոմ Ստեփանեանի ընտանիքին, բարեկամներին, հարազատներին եւ գաղափարական ընկերներին՝ անդառնալի կորստի առիթով։
Խաղաղութիւն նրա հոգուն։