Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետք է հստակեցնենք՝ այս իրավիճակն՝ ամբողջովին, ժողովրդի այն խավի կամքով է, որն իշխանության է բերել ավելի քան կասկածելի և այլ ազգային շահերի ծառայող այս խմբին, ինչի համար առնվազն բարոյական պատասխանատվությունն պետք է կրի. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ այս առումով Հայաստանն այն վիճակում է, ինչպիսին եղել է գերմանական ժողովուրդը՝ հիտլերյան նացիստներին իշխանության բերելով։ Բայց, պնդում է Լարիսա Ալավերդյանը, երկրում այս իրավիճակը կանխատեսված էր․ «Դա միտումնավոր, ծրագրված մի հանցագործություն էր»։
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ վերջին 2,5 տարիների ընթացքում կառավարության քայլերը հստակ են՝ հասարակության պառակտում, գեներալիտետի ու բանակի կազմալուծում, սեպտեմբերյան դեպքեր․․․ «Ուղղակի մեկը մյուսի հետևից։ Դրանք պետության դեմ հանցագործության հատկանիշներով քայլեր են»,- նշեց նա։
Լարիսա Ալավերդյանն այս իրավիճակից դուրս գալու համար դիմեց իմքայլականներին՝ հույս հայտնելով, որ նրանք ականջալուր կլինեն իր հորդորներին: «Եթե իմքայլականները հորդորս լսեն, նրանց առողջ ուժերը պետք է հավաքվեն և հասկանան, որ պետք չէ մանդատը վայր դնել, այլ պետք է այնպես անել, որ ԱԺ-ում այդ մեծամասնությունը դառնա փոքրամասնություն։ Հստակեցնելով իրենց մոտեցումները՝ հայտարարեն իրենց անհամաձայնությունը, դուրս գան խմբակցությունից կամ, դուրս չգալով, քվեարկեն այնպես, ինչպես իրենց խիղճն ու համոզմունքներն են»,- ասաց նա:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ հրաժարականը և ընտրությունները այն դաշտում են, որտեղ առողջ մասը կարող է ցույց տալ իր պատմական դերակատարությունը՝ չանել այն, ինչ արել են հանրապետականները։
Մանրամասները՝ տեսանյութում: