Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանության համար արդեն դժվար է կենացներով ղեկավարել, եւ այն մանդատը, որ բոլորովին վերջերս ստացան նրանք, ամենածանր մանդատն է։ Այս կառավարությունը, բացի անգործությունից, մեծացրել է միայն տնտեսական պարտքը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ռեստորանների ասոցիացիայի նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ այս իշխանությունն արել է ամեն հնարավորը՝ սեփական երկրում կյանքն ավելի վատթարացնելու, այս վիճակին հասցնելու համար։
«Էն ներդրումները, որոնց մասին խոսում է այս իշխանությունը, դրանց ծիծաղելի ներդրումներ են։ Մի բնակելի շենքի կառուցումը նախարարը ներկայացնում է որպես ներդրումային ծրագիր, ինչը զավեշտալի է։ Սա նրանց վերջին մանդատն է, որը պողպատյա չէ, այլ՝ չուգունե, որը խորտակելու է այս կառավարությանը նման գործելաոճով»,- Yerkir.am-ին ասաց Աշոտ Բարսեղյանը։
Գործարարը նշեց, որ պատմությանը հայտնի չեն այսպիսի կառավարման փորձեր․ այս իշխանությունը երկիրը հասցրեց կործանման եւ շարունակում է այդ ծրագիրը։ Եվ նրա կարգախոսն էլ հենց այն է, ինչին ցանկանում են հասնել՝ տապալել ամեն ինչ։
«Դժվար եւ ծանր ապագայի մասին է խոսքը։ Նրանք չեն ներկայացրել ոչ մի տնտեսական եւ քաղաքական ծրագիր։ «Ապագա կա» ասելով՝ նրանք նկատի ունեն ապագա առանց բանակի, առանց եկեղեցու, առանց ընտրությունների, ազգային արժանապատվության»,- նշեց գործարարը։
Այս կառավարությունը, ըստ նրա, ուզում է մերժել մեր ազգայինը եւ ջնջել երկրի երեսից։
«Մենք մի կառավարություն ենք, որը չի հարգում իր սեփական սահմանի գոյությունը եւ տարածքային ամբողջականությունը, բայց միջազգային հարթակներում խոսում է թշնամի պետության սահմանները հարգելու մասին»,- ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունն իր կարգախոսն ընտրել է՝ հստակ գիտակցելով, որ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անտուն, հազարավոր տղաներ զոհվել եւ վիրավոր են դարձել պատերազմի պատճառով, եւ դա ասելով՝ նկատի ունեն ավելի վատ ապագան։ Այդուհանդերձ, կապիտուլյանտ իշխանությունը մեծ ցանկություն ունի բացելու դռները եւ սկսելու գործակցություն թշնամու հետ։
«Արդեն հայտարարել են, որ իրենք պատրաստ են բարեկամություն եւ առեւտուր անել, տնտեսական հարաբերություններ սկսել թշնամի պետության հետ։ «Հայաստան» դաշինքը հակադարձում է այս ամենավտանգավոր թեզին արժանապատիվ խաղաղության թեզով․ հնարավոր չէ գործընկերային հարաբերություն սկսել ոչ արժանապատիվ դիրքերից, հնարավոր չէ արժանապատիվ կերպով չպաշտպանել սեփական երկրի շահերը եւ ֆիզիկական անվտանգությունը մեր սահմանի վրա ու խոսել համագործակցությունից»,- Yerkir.am-ին ասաց գործարարը։
Աշոտ Բարսեղյանն ասաց, որ այսօրվա իշխանությունը, կադրային ջարդ սկսելով, ջարդում է իր մեջքը, որովհետեւ աշխատանքից ազատում, գործեր է կարում այնպիսի մարդկանց վրա, որոնք ոլորտի պրոֆեսիոնալ են, երբեմն՝ հիմնադիր։
Մանրամասն՝ տեսանյութում