կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 18:09
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապիտուլյացիայի պայմանագիրը փրկությո՞ւն, թե՞ չարիք. հարցում

Շուրջ 44 օր Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմն ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիայի համաձայնագրով, որի հետեւանքով մեկ գրչի հարվածով ու մեկ գիշերվա ընթացքում  Արցախի մեծ մասն անցավ թշնամու տիրապետության տակ։

Որքանո՞վ էր ողջամիտ ՀՀ վարչապետի նման քայլը, և ի՞նչ կարծիք ունեն կապիտուլյացիայի պայմանագրի արդյունքում Արցախի հարցի կարգավորման Փաշինյանի տարբերակին  Yerkir.am-ը փորձեց պարզել համաքաղաքացիների շրջանում արված հարցմամբ։

Ինչպես երկրում տիրող իրավիճակը, այնպես էլ համաքաղաքացիների կարծիքները ստեղծված իրավիճակի մասին տարբեր էին ու խառնաշփոթ։

«Կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրելը հիմարություն է», «Ինձ թվում է, իշխանությունները ստիպված արեցին», «Շատ վատ բան է եղել, ու չեմ կարծում, որ հետագայում էլ լավ կլինի», «Ինձ թվում է, այդ քայլին գնալով, փրկվեցինք վերջին ջարդից, էլ ուրիշ ճար չունեինք», «Իհարկե, զոհեր շատ եղան, բայց տղաները ցանկություն ունեին լավ զենք ունենալու ու կռվելու, բայց…»…

Մանրամասները՝ տեսանյութում: