կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-29 13:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չարիք է, վիրուս է Նիկոլը, բացիլ, նրա դեմ պիտի ներարկվել, որ չշարունակվի․ Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

Նորանկախ Հայաստանի 4 ղեկավարները. Yerkir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի հետ։

Մաս 2. Նիկոլ Փաշինյան

Զզվում եմ Նիկոլից, նայում եմ ու ինձ թվում է, թե բերանը յուղոտ է իր կերած խոզի չալաղաջներից։ Մտածում եմ, որ կինն իրեն ծեծում է, որովհետեւ խեղճ տղամարդու նշանը անջնջելի կնիք է, որը չի մաքրվում։ Զգացվում է, որ տանը երկրորդ պլանի գործիչ է եղել: Աննա Հակոբյանը՝ լկտին, հիշո՞ւմ եք՝ կաթողիկոսի կողքին ինչպե՞ս էր նստած, ոտքերը չռած. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասին։

Պետրոսյանը ցավով արձանագրում է՝ երկրի մեծագույն ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մաքրեց ամոթի եւ արժանապատվության փայլը մեր ժողովրդից: Ասում է՝ պարտությունը վաղը կհաղթահարենք, բայց անամոթությունը, ցինիզմը, ստախոսությունը, ոչնչից չամաչելը սարսափելի հիվանդություններ են եւ պիտի կարողանանք այդ որոմներից մաքրել մեր ազգը:

«Իրեն քաղաքական գործիչ համարող մեկն ասում էր՝ Նիկոլը գիտի, որ աթոռը տակից գնա՝ սպանելու են: Չէ, Նիկոլին չեն սպանելու, դա երանելի վերջաբան է․ ինչո՞ւ, Հայաստանում բանտ չկա՞ , պիտի գնա, նստի եւ ամեն օր երազում հազարավոր՝ լույսի պես երեխեքը իրեն հառնեն՝ որպես ահեղ հիշատակ: Ինքն ու իր կինը կոտոշ պիտի հանեն, երկար ապրեն, մեռնելը երանելի վերջաբան է Նիկոլի համար: Մենք աչքի լույսի պես այդ չարքը պիտի պահենք: Իմ՝ հայ կնոջ անեծքն է: Սա հոգեկան երկրաշարժ է մեր ազգի համար, եւ Նիկոլը, իր մերձավոր շրջապատն ու առաջին հերթին իր ողորմելի կինը, այդ երկրաշարժը արեցին: Չարիք է, բացիլ է, վիրուս է Նիկոլը, որի դեմ պիտի ներարկվել ու ներարկվել, որպեսզի չշարունակվի: Զարմանալի բան է, մենք մեր պատմության մեջ իր նման չար նշաններ էլի ունենք, որոնցից մեկը Ժիրայր Լիպարիտյանն է»,-ասում է Պետրոսյանը:

Երբ լսել է, որ Լիպարիտյանը եկել է, հասկացել է՝ մի զարհուրելի բան է կատարվելու Հայաստանի հետ։ «Փաստորեն, չսխալվեցի։ Վախենում եմ իրենից, նա մեզ համար նույնքան վտանգավոր է, որքան Էրդողանը: Համարժեք են իրենց հայատյացությամբ: Ժամանակը կգա, եւ Ժիրայր Լիպարիտյանն էլ պատասխան կտա»,- ասում է Պետրոսյանը:

Խոսելով Հայաստանից Թուրքիա բանագնաց նշանակված ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի մասին՝ հիշում է նրա հորը՝ Կարապետ Ռուբինյանին։

«Հարաբերություններ են սկսում Թուրքիայի հետ, որտեղից եկած փորձառու դիվանագետի հետ Հայաստանի ճակատագրից է խոսելու Ռուբենչիկ Ռուբինյանը: Թե իր հերն ինչ է արել Հայաստանի համար, նույնն էլ ինքն է երեւի անելու․ ավելի գորշ կերպար քան Կարապետ Ռուբինյանը, ես չեմ հիշում: Լեւոնի ժամանակ համատարած ողորմելիներ չէին, գունավոր կերպարներ կային: Ոչ մի կերպ չէի հասկանում, թե ծանր նստած ի՞նչ է անում Կարապետ Ռուբինյանը, հիմա էլ՝ որդին»,-ասում է Ալվարդ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիանա Սարգսյան

Տե՛ս նաեւ

Թո՛ղ ների ինձ Ռոբերտը, որ սա հրապարակում եմ․ Պետրոսյանը հոկտեմբերի 27-ից մանրամասներ է հայտնում

Վազգենի սպանությունը ձեռնտու էր նրանց, ովքեր հիմա Նիկոլին են պահում, ովքեր իշխանության էին ձգտում․ Ալվարդ Պետրոսյան