Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով` պարենային 12 շուկաներից 7-ը խիստ կենտրոնացված են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը.
«Սա արդեն խոսում է մենաշնորհների մասին. այսինքն` արտաքուստ դրանք գրանցված են որպես տարբեր տնտեսվարողներ, բայց մենք դրանք անվանում ենք օլիգոպոլիաներ»:
«Երկիր»-ի այն հարցին, թե վերջերս ձվի շուկայում կատարվածը միտված չէ՞ր օլիգոպոլիայի ստեղծմանը, եւ նախորդ տարվա ամռանը ձվի գնի զգալիորեն նվազեցումը դեմպինգ չէ՞ր, Թ. Մանասերյանը պատասխանեց. «Դեմպինգը ոչ թե ցածր, այլ արհեստական ցածր գներն են, իսկ ավելի կոնկրետ` ինքնարժեքից ցածր գները: Եթե հաշվենք, թե գյուղացին որքան է վճարում այդ ձուն ստանալու համար, ապա կտեսնենք, որ գինն ինքնարժեքից ցածր էր, եւ, բնականաբար, փոքր տնտեսվարողները մրցակցությունից դուրս մնացին: Բնականաբար, սա անարդար մրցակցության վառ արտահայտություն էր»:
Նրա խոսքերով` սկզբում մենաշնորհեցնում են ոլորտը` ցածր գներ սահմանելով, այնուհետեւ ապրանքները թանկացնում են. «Մենաշնորհն արդեն իսկ չարիք է, եւ մենաշնորհային գինն արդեն գնաճ է»:
Թ. Մանասերյանը նշեց նաեւ, որ տեղական արտադրության ապրանքների դեպքում պետք է լուրջ վերահսկողություն սահմանվի: