Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները, հետեւելով ԿԽՄԿ-ին, կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը. երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հուսով ենք, որ այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կառույցները, նույնպես կմիանան: Նկատի ունեմ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում, սուր են նաև մշակութային ժառանգության պահպանման խնդիրները: Եվ այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է իր դերը կատարել»,- ասել է նա լրագրողներին:
Լավրովը նշել է, որ ԿԽՄԿ-ն վաղուց արդեն տարածաշրջանում է, և դրա փորձը կարող է օգտակար լինել այլ կազմակերպությունների համար:
«Կարծում եմ, որ այդ համաձայնագրերի հիման վրա ռազմական գործողությունների դադարեցումը, իհարկե, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքի համար, որը ներկա է Հայաստանում և Ադրբեջանում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա լրագրողներին:
Ըստ Լավրովի՝ ԿԽՄԿ-ն կարող է կարևոր դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքները հաղթահարելու հարցում: