Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է և շուտով կվերանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի», - մեջբերում է Լավրովի խոսքը ТАСС գործակալությունը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։
«Մենք պատրաստ ենք օգնել մեր ընկերներին առկա խնդիրների լուծման գործում», - եզրափակել է Լավրովը։