|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելից այցի ակնկալիքներից։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Զախարովան Լավրովի՝ Երևան սպասվելիք այցին անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Մոսկվայում ակնկալում են, որ Լավրովի այցը կխթանի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական ու միջգերատեսչական երկխոսության ամրապնդումը, կխորացնի փոխըմբռնումը և կնպաստի փոխընդունելի լուծումների որոնմանն այն հարցերում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու կողմերի համար»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի մայիսի 20-ին։ Մայիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։