Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել Երևանին ու Բաքվին և ակնկալում է արագ արձագանք: Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշ հատվածներում: Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ, մեկ անգամ ևս հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի վաղաժամ մեկնարկի անհրաժեշտությունը` դրան հաջորդած ամբողջ երկայնքով սահմանագծմամբ: Այս խնդրի վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին, մենք ակնկալում ենք արագ արձագանք՝ հետագա ընթացք ձևավորելու համար», - ասել է նա:
Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի համատեղ ջանքերն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար՝ 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին եռակողմ համաձայնագրերի իրականացմանը համապատասխան: