Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, ևս 13 մարդ անհայտ կորած է համարվում. հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի և 25 անհայտ կորածի մասին:
Սողանքները տեղի են ունեցել անցյալ շաբաթ՝ վնաս հասցնելով ավելի քան 23 տնտեսության, 20 շինության՝ ներառյալ բնակելի տների, որոնք ամբողջությամբ գետնի տակ են անցել:
Անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են: Միջոցառումներին, հրշեջ-փրկարարներից զատ, մասնակցում են նաև զինվորականներ, ոստիկաններ և կամավորներ: ՄԱԿ-ն, անհրաժեշտության դեպքում, Չինաստանին որոնողափրկարարական գործողություններում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Չինաստանի կառավարության կողմից իրականացվող որոնողափրկարարական գործողությունները: Անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել այդ ջանքերին»,- ասվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունում: