Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դաշնակից որակումը: Հայտարարության մեջ նշվում էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել առանց հաշվի առնելու պատմական փաստերը և ողջախոհության կոչ անում Ֆրանսիային:
«Թուրքիան միայնակ մնաց ահաբեկչության դեմ պայքարում: Թուրքիան բոլոր հարևանների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգալից է: Սակայն երբեք թույլ չի տա իր սահմաններում ահաբեկչական միջանցքի ստեղծում: ԱՄՆ-ը, որը հետաքրքրված է՝ արդյո՞ք 100 տարի առաջ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, թող ուսումնասիրի ոչ թե, այսպես կոչված, աղբյուրների տեղեկությունները, այլ ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորած՝ ԱՄՆ ռազմական պատվիրակության պատրաստած զեկույցները՝ Ամերիկյան ազգային արխիվներում»,- Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունն է մեջբերում cumhuriyet.com.tr կայքը:
Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ օրեր առաջ բանաձև էր ընդունել, որում քննադատում էր Թուրքիայի՝ հոկտեմբերի 9-ին Սիրիայում սկսած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Բանաձևում սիրիացի քրդական խմբավորումները որակվում էին որպես դաշնակիցներ: