Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կրեմլը բացասաբար է արձագանքել Հայաստանի վարչապետ Փաշինյանի շրջապատի՝ Ղարաբաղի հայերի և Հայաստանում բնակվող հայերի միջև բախում առաջացնելու փորձերին. գրում է թելեգրամյան Незыгарь ալիքը։
«Սոցիալական ցանցերում կեղծ հեղինակների կողմից կազմակերպված վակխանալիան, բացի թյուրիմացությունից և ափսոսանքից, այլ բան չի առաջացնում: Ավելին` այն ժամանակ, երբ ռուսական խաղաղապահ բանակը հսկայական ջանքեր է գործադրում Ստեփանակերտում կյանքը կարգավորելու համար:
Կրեմլում հասկանում են, որ նման փորձերի հետևում կանգնած են վարչապետ Փաշինյանը և նրա շրջապատը: Ռուսաստանի իշխանության վրա այս կերպ ազդելու փորձերը՝ «եթե մենք չմնանք իշխանության մեջ, ապա քաղաքացիական պատերազմն անխուսափելի է», հեշտ է ընթերցվում:
Ըստ Մոսկվայի իրազեկ աղբյուրների՝ Փաշինյանը փորձում է խաղ խաղալ, բայց չի գիտակցում, որ Պուտինը չի հանդուրժում իր շուրջը եղած կուլիսային խաղերը:
Ավելին՝ Ռուսաստանի նախագահը միշտ ասել և ասում է, որ ռուս ժողովուրդը և Ռուսաստանի իշխանությունները հայ ժողովրդին ընկալում են որպես մեկ ժողովուրդ և, որ ամենակարևորն է՝ որպես եղբայրական ռուս ժողովրդին՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի ղեկավարը», – գրում է ալիքը։