|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը թոշակի է գնում. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Հատուկ ներկայացուցիչ Հուքը ավելի քան երկու տարի է, ինչ իմ համակարգողն է Իրանի հարցերոց, նա իրանական ռեժիմի դեմ պայքարում հասել է պատմական արդյունքների», - նշել է Պոմպեոն։
Այժմ Հուքի արած գործը վստահված է Վենեսուելայի հարցերով ամերիկյան հատուկ բանագնաց Էլլիոթ Աբրամսին:
Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտում Հուքը նաև Պոմպեոյի ավագ խորհրդական էր: Պետդեպարտամենտում Իրանի հատուկ ներկայացուցիչը ղեկավարում է այսպես կոչված Իրան վերաբերյալ գործողությունների խումբը:
Այս խումբը պատասխանատու է Իրանին առնչվող Պետդեպարտամենտի գործունեության բոլոր ասպեկտների ղեկավարման, վերլուծության և համաձայնեցման համար, և ուղղակիորեն զեկուցում է պետքարտուղարին: