Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուն կըրնա՞ս սեւ թուղթ տալ: Չես կըրնա, ես էլ չեմ կըրնա…
Դուք կարո՞ղ եք գնալ այն 36 տները, որտեղ զոհ ունեն ու ինչ-որ բան ասել, չեք կարող, ես էլ չեմ կարող: Զոհվածի ընտանիքին ի՞նչ ասես, ի՞նչ հարցնես, մոր աչքերին նայես ու ի՞նչ ասես, ինչպե՞ս ասես, թե իր որդու ձին որտե՞ղ թողեց իր բալին: Դուք գիտե՞ք, թե որտեղ թողեց եւ ինչու թողեց, ինչու հենց նրա բալին թողեց, չգիտեք: Ես էլ չգիտեմ:
Ամեն զոհի նկարի տակ գրում ենք՝ ցավում ենք: Ճիշտ ենք գրում, թեև ես, օրինակ, դա էլ չէի գրի, քանի որ ցավը մեղմ է ասված: 36 տուն ունենք, որտեղ դժվար է մտնել, որտեղ բան չունենք ասելու, բառ չենք գտնի, որ ասենք, որտեղ չեն խոսում, ոչ թե որովհետեւ ընդունված չէ, այլ ուժ չկա, ցավը հաղթել է ուժին այդ տներում: Ցավն ամենաուժեղն է այդ տներում:
Բայց 31 ուրիշ տուն էլ ունենք: Ստեփանակերտից հայտնում են, որ ապրիլի 1-7-ը միայն Արցախի մայրաքաղաքի ծննդատանը 31 երեխա է ծնվել: Ծնվել: Ծնվելն ապրելն է: 31 կին, մայր, այս օրերին իր որդուն կամ դստերը սեր է փոխանցում: Սերը պատերազմ չէ, սերը պատերազմից ուժեղն է: Մենք 31 հերոս տուն ունենք: Մենք 31 տուն ունենք, որոնցով արժե հպարտանալ, պետք է հպարտանալ: Ես այդ տներ կկարողանամ գնալ, այդ տներում է Արցախի ուժը, քանի որ այդ տներով է Արցախն ուժեղ, Արցախով էլ Հայաստանն է ուժեղ, Արցախն էլ Հայաստանն է: Եվ քանի Հայաստանում մարդ է ծնվում, Հայաստանը կլինի, որովհետեւ Հայաստանը մնացել է, ոչ թե որովհետեւ զոհվել են հանուն նրա, այլ որովհետև ծնվել են այստեղ:
Հովիկ Աֆյան